Երևանի ավագանին վերսկսել է աշխատանքները: Տարվա առաջին նիստի ընթացքում ավագանու անդամներն ընդունել են օրակարգի միակ նախագիծը՝ փոքր ու միջին ձեռնարկություններին տեղական տուրքերի արտոնություն տալու մասին: Քաղաքապետը խոսել է Արամի 23-ի դեպքից, նշել, որ իրենք ամեն ինչ արել են շենքը պահելու համար: Լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը հաստատել է, որ Օպերայի հարակից սրճարաններն ապամոնտաժվելու են, և արդեն լրանում է տարածքն ազատելու՝ օրենքով սահմանված ժամկետը: Քաղաքապետն ընդգծել է, որ իրենք պատրաստվում են կատարել հասարակության ցանկությունն ու երբեմնի կանաչ գոտին նորից վերականգնել: