Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ ազատության մեջ: Դատարանը հետաձգել է նախկին պատգամավորին կալանքից ազատելու դեմ դատախազության բողոքի քննությունը: Դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ իր պաշտպանյալը դատական նիստին չի մասնակցել՝ վատառողջ լինելու պատճառով: Նիստին զուգահեռ դատարանի բակում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները դատարանից պահանջել են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։