Հինգշաբթի, 10 Հունվարի 2019 18:04

Նորընտիր պատգամավորները հանդիսավորությամբ ստացան մանդատները

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն այսօր մանդատներ են ստացել: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: Առաջին անգամ մանդատները հանձնել է ոչ թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, այլ՝ ընտրողները։ Ո՞վ կլինի Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահը, մինչև բուն արարողության մեկնարկը առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը հայտարարել է՝ տրամաբանական կլինի որ նա լինի ընդդիմադիր ամենամեծ խմբակցության՝ «Բարգավաճ Հայասատան« կուսակցության ներկայացուցիչը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նշել է, որ կուսակցությունն առաջիկա օրերին կհրապարակի խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակի իր թեկնածուի անունը ։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։