Երեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2018 19:02

«Ռուսական բանակ, դու՛րս Հայաստանից». Բողոքի 2 ակցիա Ռուսաստանի դեսպանատան դիմաց

Հասարակական մի խումբ գործիչներ  պահանջում  են Հայաստանից հանել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան: Նրանք անթույլատրելի են համարում  ռուս զինծառայողների մերժելի վարքագիծը, որի հետևանքով 2015  թվականին զոհվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը:  Հասարակական գործիչները  մտահոգիչ են  համարել նաև այս տարի դեկտեմբերի 3-ին Գյումրիի   Սլաբոտկա  թաղամասում դաժան ծեծի ենթարկված 57-ամյա կնոջ սպանության  գործով կասկածվող ռուս զինծառայողի դեպքը:  Նրանք դեսպանատուն են   հանձնել նաև  ակցիայի մասնակիցների  պահանջները      ներառող  հանրագիր:  Դեսպանատան դիմաց անցկացվող բողոքի ակցիային  հաջորդել է Հայաստանի կոմունիստական կուսակցության ակցիան՝ ի պաշտպանություն Ռուսաստանի: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։