Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2018 17:39

ԵՄ-ն պատրաստ է շոշափելի գումար հատկացնել Հայաստանին՝ բարեփոխումների համար

«Եվրամիությունը պատրաստ է ոչ միայն շարունակել, այլև  ընդլայնել Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունն՝  արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար»,-հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին  Սվիտալսկին իր ելույթում նախ անդրադարձել է Հայաստանում անցկացված  Խորհրդարանի արտահերթ ընտրությանը: Նրա գնահատմամբ՝ դեկտեմբերի 9-ի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լավագույնն էին, և հիմա բացվում է համատեղ աշխատանքի նոր էջ: Ինչ վերաբերում է ծրագրին, կազմվել է  աննախադեպ  մի զեկույց , որը ընդգրկել է  2008-2018թթ-ին վատ վերաբերմունքի գործերով համապարփակ ուսումնասիրությունը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։