Չորեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2018 20:04

Սենսացիոն գաղտնալսման 2-րդ մասը հրապարակվել է. Ի՞նչ են խոսում Փաշինյանն ու Վանեցյանը

Համացանցում տարածվել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը: Մոտ 7 րոպե 22 վայրկյան տևողությամբ ձայնագրությունում Փաշինյանն ու Վանեցյանը խոսում են ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին: Հեռախոսազրույցում կա հատված նաև Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ: Ձայնագրությանը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է Նիկոլ Փաշինյանը, նշելով՝  «Դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից»: Մանրամասները՝ տեսանյութում։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։