Չորեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2018 18:12

Քաղաքապետարանում կադրային ջարդ կլինի՞. Հայկ Մարությանը կառաջնորդվի երկու սկզբունքով

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ Հայկ Մարությանը պաշտոնապես ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: ,Մենք բոլորս ունենք պատմական հնարավորություն իրականացնելու այն երազանքները, որոնք տարիներ շարունակ ունեին երևանցիներըե,- ասել է քաղաքապետը: Հայկ Մարությանն առաջինը պատրաստվում է լուծել աղբահանության խնդիրը՝ հնարավոր է Սանիթեքի հետ պայմանագիրը վերանայվի, եթե ընկերությունը չբավարարի երևանցիների պահանջները: Հարցին, արդյոք կադրային ջարդ լինելո՞ւ է, Հայկ Մարությանը պատասխանել է՝ բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնք ուզում են և պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, կարող են իրենց ծառայությունը մատուցել։ Ավագանին այսօր հաստատել է նաև հանձնաժողովների նախագահներին և տեղակալներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։