Երեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2018 17:56

Խաղի նոր կանոններ՝ խորհրդարանի արտահերթ ընտրության համար

Կառավարությունում այսօր հանրային քննարկում է տեղի ունեցել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նոր նախագծի շուրջ: Քննարկմանը մասնակցել են արտախորհրդարանական ուժերի և դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Թեև նոր նախագծով նվազեցվում է թե՛ խորհրդարանի անցողիկ շեմը, և թե՛ ընտրագրավի չափը, այդուհանդերձ, առաջարկներ են հնչել անցողիկ շեմը մինչև 1 տոկոս նվազեցնելու, իսկ ընտրագրավը զրոյացնելու վերաբերյալ: Օրենսգրքի նոր փոփոխություններով վերացվում է նաև ամենաշատ քննադատված դրույթներից մեկը՝ այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգը, մեկ այլ փոփոխությամբ էլ խորհրդարանում կանանց տոկոսը կլինի 30՝ նախկին 25-ի փոխարեն: Ընտրական օրենսգրքի նախագիծը գործադիրը շուտով կհաստի և կուղարկի Ազգային ժողով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։