Ուրբաթ, 10 Օգոստոսի 2018 20:39

Արհավիրք, որ պետք է անհապաղ կասեցնել. ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՖԲ իր էջում անդրադարձել է բնապահպանական մի շարք մտահոգիչ խնդիրների, որոնք հանգեցնում են բազմաթիվ հիվանդությունների ու ունենում անվերադարձ հետևանքներ:«Արհավիրք, որ պետք է անհապաղ կասեցնել», - նշել է Նաիրա Զոհրաբյանը՝ գրելով, որ օրերս հանդիպել է մի խումբ բնապահպանների հետ, նրանց հետ քննարկել բազմաթիվ հարցեր: «Երևանում, օդի աղտոտվածությամբ պայմանավորված, մի շարք քրոնիկ ծանր և մահացու հիվանդությունների աճի դինամիկան ուղղակի սարսափելի է: Սա արհավիրք է, որը պետք է անհապաղ կասեցնել: Ես սա ասում եմ նաև որպես լրագրող, ով երկար տարիներ զբաղվել է այս խնդրով:Ներկայացնում եմ բնապահպան Կարինե Դանիելյանի կողմից արված շատ լուրջ հետազոտության ընդամենը մի քանի դրվագներ, որպեսզի պարզ լինի, թե այս աղետն ինչ զարհուրելի հետևանքներ կարող է ունենալ», - գրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսված է հրավիրել մեծ համաժողով ՝ այս լրջագույն խնդիրը բոլոր շահարգրգիռ կողմերի հետ քննարկելու համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։