Ուրբաթ, 10 Օգոստոսի 2018 20:39

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Տավուշի մարզում: Բերդի քաղաքապետարանի դիմաց վարչապետը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները և կոչ արել դրանք հասցեական ներկայացնել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես հիմա կառավարության ու երկրի ղեկավարի կարգավիճակում եմ, դուք էլ եք հիմա երկրի ղեկավարի կարգավիճակում, որովհետև Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարը քաղաքացին է»: Վարչապետը նշել է, որ կառավարությունը արտոնություններ կտա այն գործարարներին, որոնք ներդրումներ կանեն սահմանամերձ համայնքներում և Նոր Հայաստանի կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը: Լրագրողների հարցին ի պատասխան, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա կողմնակիցների պնդման համաձայն խափանման միջոց կալանավորումը քաղաքական հետապնդում է, Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ ճիշտ չի համարում այդ թեմայով որևէ մեկնաբանություն անել, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտվել որպես միջամտություն: Լրագրողների խնդրանքով վարչապետը անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը և ընդգծել, որ օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքի նպատակը Լավրովին պատասխանելը չէ::

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։