Հինգշաբթի, 09 Օգոստոսի 2018 20:12

Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը «Վիկիլիքս» - ի հրապարակման հիման վրա չի, եղել են համակցված ապացույցներ. ՀՔԾ պետ

«Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալու հանգամանքը բխում է նախաքննության շահերից», -կառավարության նիստից հետո հայտարարել է Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Ինչ վերաբերում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքին, ապա, ըստ ՀՔԾ պետի, «Վիկիլիքս» - ի հրապարակման հիման վրա չի նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվել, այլ դրա համար եղել են համակցված ապացույցներ։ Իսկ կառավարության նիստի օրակարգում ընդհանուր առմամբ ներառված է եղել 31 հարց, որից 3-ը՝ գաղտնի: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական կառավարման ապարատին: Ըստ վարչապետի՝ այն ուռճացված է , կառավարությունը գնալու է լրջագուն բարեփոխումների: Ի դեպ, լրագրողներն այսօր նիստերի դահլիճ չեն կարողացել մտնել: Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նիստից առաջ տեղեկացրել է, որ վերադառանում են շենքի անվտանգության նախկին ռեժիմին և լրագրողները այսօրվանից չեն կարող մուտք ունենալ նիստերի դահլիճ: Լրագրողերի դիտարկմանը, թե մի քանի ամիս է, ինչ հնարավորություն ունեն մուտք գործել կառավարության նիստերի դահլիճ, հիմա ինչպե՞ս է խախտվել անվտանգությունը, Արման Եղոյանն ասել է, որ խնդիրները լրացուցիչ պիտի քննարկի անվտանգության ծառայողների հետ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։