Երեքշաբթի, 07 Օգոստոսի 2018 21:50

Էդուարդ Բաբայանի կալանավորման վերաբերյալ Վյաչեսլավ Հարությունովի խնդրանքը՝ վարչապետ Փաշինյանին

Վյաչեսլավ Հարությունովը իրեն տուժող չի համարում: Այսօր նա լրագրողների հետ զրույցում մեկ անգամ ևս շեշտել է, որ դատարանում ցուցմունք է տվել՝ պնդելով, որ իրեն ո՛չ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ո՛չ էլ նրա անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը չեն ծեծել:Հարությունովը հույս է հայտնել, որ արդարությունը կվերականգնվի: Անդրադառնալով ցուցմունքին՝ նա նշել է, որ հիվանդանոցում եղել է հոգեմետ դեղերի ազդեցության տակ: Այսօր Հարությունովն ու նրա փաստաբաններ՝ Էմին Խաչատրյանը և Վահագն Հակոբյանը որոշ մանարամասներ են ներկայացրել: Վահագն Հակոբյանը վստահեցրել է ՝ Վերաքննիչ դատարանում այժմ հիմնավոր կասկած գոյություն չունի և, օբյեկտիվ քննության դեպքում, Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի նկատմամբ խափանման միջոցը պետք է փոխվի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։