Ձայների 35 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Երևանի ավագանին ընդունել է հուլիսի 16-ին քաղաքապետի արտահերթ ընտրության օրը նշանակելու՝ փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկը: Իսկ քաղաքապետի ընտրությունը օգոստոսի 8-ին անցկացնելու՝ Ելք խմբակցության առաջարկը մերժվել է 34 դեմ, 15 կողմ և 1 ձեռնպահ ձայներով: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է տվել։ Ըստ Երևանի մասին օրենքի՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրը օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները: Արթուր Հակոբյանն է մանրամասնում: