,Այն փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, նոր դինամիկա են հաղորդում մեր երկու երկրների հարաբերություններինե,- արձանագրել է Հայաստանում Ֆրանիսայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը: Ֆրանսիայում բոլորը հետևում են բարեփոխումների այն գործընթացին, որը տեղի է ունենում Հայաստանում: Նոր իշխանությունները հստակ հանձնառություն են ստանձնել՝ պայքարել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ: Սա նոր ուղերձ է Հայաստանի գործընկերների, հատկապես տնտեսվարողների համար: