Երկուշաբթի, 09 Հուլիսի 2018 19:54

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության կներկայանա

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունից Մարտի 1-ի դեպքերի առթիվ որպես վկա հարցաքննության ներկայանալու ծանուցում է ստացել: Նա հրապարակել է այն նամակը, որը որպես պատասխան իրենք ուղարկել են ՀՔԾ: Դրանում մասնավորապես նշված է, որ 2018թ. հուլիսի 6-ին Քոչարյանի բնակության վայր փոստով ստացվել է ծանուցում այն մասին, որ հարցաքննությունը նշանակված է նույն օրը, երբ ստացվել է ծանուցագիրը, ժամը 15:30-ին: Վիկտոր Սողոմոնյանը պատասխան նամակում նաև նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ.-ի հուլիսի 25-ը: Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել ՀՔԾ քննիչի հարցերին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։