Չորեքշաբթի, 13 Հունիսի 2018 20:41

Ազատության մեջ են Ժիրայր Սեֆիլյանը և մյուս քաղբանտարկյալները

Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և գործով անցնող մյուս բոլոր մեղադրյալներն այսօր ազատ են արձակվել: Դատարանը բավարարել է Ծառուկյան խմբակցության 12 պատգամավորների և ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյան երաշխավորմամաբ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Մեկ այլ գործով ազատ է արձակվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը: Նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր են ներկայացրել ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը: Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը դատարանում ևս մեկ անգամ հաստատել են գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացրած երաշխավորագիրը՝ իրենց վրա վերցրնելով նրա ազատության մեջ գտնվելու պատշաճ վարքագծի պատասխանատվությունը: Ծառուկյան խմբակցության պատգամավորները խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր են ներկայացրել նաև Արցախի հերոս Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։