Երեքշաբթի, 12 Հունիսի 2018 20:07

ՀՔԾ ամենակարևոր գործերից մեկը մարտի 1 -ի բացահայտումն է. Ն.Փաշինյան

«Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի Հատուկ քննչական ծառայությունը, մարտի մեկի սպանությունների բացահայտումն է»,- ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելիս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Օրենսդրությամբ սահմանված է, որ ծառայությունը զբաղվում է այն իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին»,- նշել է վարչապետը: Նա առանձնակի ուշադրություն է հրավիրել ընտրական հանցագործությունների վրա: Ոչ մի կոռուպցիոներ չպետք է հանգիստ քնի, կառույցի քննիչների աշխատասենյակներում էլ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի: Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև պետական պահպանության ծառայություն, աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։