Չորեքշաբթի, 16 Մայիսի 2018 17:39

Երևանի քաղաքապետարանի ներսում ցուցարարները պահանջել են Տարոն Մարգարյանի հրաժարականը

Այսօր մի խումբ ակտիվիստներ հավաքվել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքի մոտ, որտեղ հատվել են բազմաթիվ ծառեր: Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը պարզաբանել է. որ այգին բարեկարգվում է, բայց դա բողոքողներին չի բավարարել և նրանք գնացել են քաղաքապետարան: Երևանի քաղաքապետարանի ներսում բազմաթիվ ցուցարարներ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընդունարան տանող միջանցքի մոտ կանգնել և պահանջել են Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք հայտարարում են, որ սպասելու են այնքան ժամանակ, մինչև Տարոն Մարգարյանը հեռանա: Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժելու հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։