Երկուշաբթի, 14 Մայիսի 2018 19:36

Կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերությանը,- հայտարարել է Փաշինյանը: Կրեմլի ղեկավարը Նիկոլ Փաշինյանին հաջողություն է մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունը կշարունակի զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչեւ այժմ: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընթացքում Հայաստանի ղեկավարը հանդիպել է նաև ԵԱՏՄ մյուս առաջնորդների՝ այդ թվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Լուկաշենկոն Փաշինյանին ասել է, որ պաշտոնական Մինսկի քաղաքականությունը իր համար շատ հարազատ հայ ժողովրդի հանդեպ երբեք չի փոխվի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։