Չորեքշաբթի, 14 Մարտի 2018 11:41

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Բաքվի բարձրացրած վայնասունին

Մարտի 12-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն: Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ: Կողմերը քննարկել են ԱՄՆ եւ հայկական երկու պետությունների գործակցությանը վերաբերող հարցեր: Էպիկենտրոնի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը խոսել է պաշտոնական Բաքվի բարձրացրած վայնասունի մասին: Նա ընդգծել է, որ հակառակորդ պետությունը փորձում է ամեն կերպ խափանել Արցախի նախագահի ամերիկյան օրակարգը: Տիգրան Աբրահամյանը արձագանքել է նաեւ Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությանն ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի ուշագրավ հոդվածին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։