Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018 17:45

Աթեշյանի հրամանով կնոջը հանել են եկեղեցուց

Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում, որոշումը կայացվել է պատրիարքարանի հոգևոր խորհրդի՝ օրեր առաջ կայացած արտահերթ ժողովը: Դրան նախորդել էր Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովը: Պատրիարքարանի հրապարակած հայտարարությունը կոչ էր անում վերադառնալ 2016 թվականի հոկտեմբերի 26-ի կրոնական ժողովից առաջ եղած վիճակին՝ նշելով, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական խնդիրները բավարար հիմք չեն նրան հանգստի ուղարկելու և նոր պատրիարք ընտրելու համար: Թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը  հայտնել է, որ Ստամբուլի Ֆերիգյուղի հայկական եկեղեցում Բարեկենդանի պատարագի ժամանակ Բեսսե Քաբաք անունով  մի կին բոյկոտել է  Արամ Աթեշյանի ելույթը: Կինն Արամ Աթեշյանի դեմ բողոքել է եկեղեցում բարձրաձայն Աստվածաշունչ կարդալով։  Աթեշյանի հրամանով կնոջը հանել են եկեղեցուց, այնուհետեւ իրավապահները նրան ուղեկցել են ոստիկանական բաժանմունք, որտեղ կինը բացատրագիր գրելուց հետո ազատ է արձակվել։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։