Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018 13:33

Չեմ հավատում, որ Ադրբեջանում մի անհագուրդ ցանկություն է առաջացել ԼՂՀ խնդիրը լուծելու. Սերժ Սարգսյան

Ադրբեջանի նախագահի ընտրությունը նախատեսվածից ավելի վաղ անցկացնելու Իլհամ Ալիևի որոշումը Հայաստանի մեկնաբանելու խնդիրը չէ, - այսօր Երևանում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ մամուլի ասուլիսից հետո: Անդրադառնալով հարցին, որ որոշ փորձագետներ Ադրբեջանի նախագահի ընտրությունը ապրիլին անցկացնելու որոշումը կապում են Ղարաբաղի խնդրի լուծման արագացման Ադրբեջանի ցանկության հետ ՝ Սերժ Սարգսյանն ասել է. Չեմ հավատում, որ հանկարծ Ադրբեջանում մի անհագուրդ ցանկություն է առաջացել ԼՂՀ խնդիրը լուծելու: Սերժ Սարգսյանը նաև զառանցանք է համարել Ադրբեջանի անուրջները՝ Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին: Բուլղարիայի նախագահն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։