Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 17:50

ՍԾՏՀ ԽՎ հակահայկական ձևակերպումները ազդեցություն չեն կարող ունենալ Արցախի հակամարտության վրա

Նոյեմբերի 29-ին Կիևում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ընդունած հակահայկական ձևակերպումներ պարունակող հռչակագիրը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Արցախի հակամարտության կարգավորման վրա, - այսօր Երևանում հայտարարել են ՍԾՏՀ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամները: Ուկրաինայից վերադարձած պատգամավորներն այսօր նախ բացատրել են ՏՆՏԵՍԱԿԱՆ կառույցի ընդունեած ՔԱՂԱՔԱԿԱՆ փաստաթղթի անընդունելիությունը, նաև ուշագրավ մանրամասներ են ներկայացրել թուրքիա-ադրբեջան-ուկրաինա-վրաստան-մոլդովա հնգյակի ծածուկ գործողությունների վերաբերյալ: Երևանում ընդունելով  Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին՝ Հայաստանի ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը նշել է որ ՍԾՏՀ ԽՎ վեհաժողովի շրջանակում կազմակերպության կանոնադրությանը և սկզբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են և հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։