Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 17:40

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլը շարունակվել է

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլ հայտարարած ուսանողներն առավոտից վերսկսել են դասադուլը: Նրանք հավաքվել են ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ: Ուսանողական շարժումը համակարգող՝ Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամների խոսքով, նրանց պայքարը ուսանողների իրավունքի, կրթական ոլորտի բարեփոխման համար է, իսկ առաջնային խնդիրը տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարն է: Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ընթերցել է իրենց հայտարարությունը, որում ասվում է. Ուսանողական շարժման մասնակիցները դատապարտում են ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նոյեմբերի 10-ին՝ ամեն գնով նիստ գումարելու ջանքը, մթության քողի տակ նվազագույն քվորումով ու կասկածելի լեգիտիմությամբ նիստի հապճեպ անցկացումը, դրա ընթացքում հանրային լայն հնչողություն ունեցող վիճահարույց օրինագծերի քննարկումն ու հապճեպ ընդունումը: Մենք կարծում ենք, որ այդ վարքագիծը հարիր չէ հանձնաժողովին: Նրանք այնուհետեւ երթ են արել Պետական համալսարանի Իրավաբականական ֆակուլտետի, Պոլիտեխնիկի եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնաշենքերի մոտով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։