Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 11:56

Պատահականություն, թե՞ օրինաչափություն՝ նոր ակտիվություն Հայաստան-Իսրայել հարաբերությունում

Վերջերս Իսրայելի նախագահի նստավայրում տեղի էր ունեցել ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի պարգևատրման արարողությունը՝ Ազնավուրի ընտանիքի կողմից Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների և մյուս ժողովուրդների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի մրցանակներ է հանձնել Շառլ Ազնավուրին և նրա քրոջը՝ Աիդային: Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Ռաուլ Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, իսկ Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար: Աշխարհահռչակ շանսոնյեն նաև հետաքրքրվել է, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ի պատասխան՝ Ռեուվեն Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է: Պատահականություն, թե օրինաչափություն՝ նոր ակտիվություն Հայաստան-Իսրայել հարաբերությունում : Այս շաբաթ քաղաքագետների և արևելագետների ուշադրության կենտրոնում էր նոյեմբերի 7-ին կայացած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Իսրայել և նրա հանդիպումը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Երևանն ու Թել Ավիվը փաստորեն ազդարարում են երկկողմ դիվանագիտական, քաղաքական հարաբերությունների նոր փուլի մեկնարկ: Ինչպես կվերաբերվի դրան Հայաստանի բարեկամ և Իսրայելի թշնամի Իրանը և արդյոք Նալբանդյանն ու Նեթանյահուն քննարկել են հրեական արտադրության դրոնի շուրջ ծագած սկանդալի հետաքննության արդյունքները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։