Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017 13:27

Բրյուսելում Գագիկ Ծառուկյանը հագեցած օրակարգով բազմաթիվ քաղաքական հանդիպումներ է ունեցել

Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի հրավերով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով եղել է Բելգիայի Թագավորությունում: Բրյուսելում Գագիկ Ծառուկյանը առաջինն այցելել է Սբ. Մարիամ Մագդաղենացի եկեղեցի, որտեղ հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետև Եվրոական խորհրդարանում մեկնարկել են քաղաքական հանդիպումները: ԲՀԿ պատվիրակությանը նախ ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերի և համագործակցության ընդլայնման հանձնակատար Յոհաննես Հանը: Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ պատգամավորները Եվրախորհրդարանի նիստերի գլխավոր դահլիճում մասնակցել են Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության նիստին, որի ընթացքում ԲՀԿ առաջնորդը ծավալուն ելույթ է ունեցել: Դրան հաջորդել են Եվրոպական խորհրդարանի մեկ տասնյակից ավելի  բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։