Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 17:26

Նախարարը ցանկանում է սուբսիդավորել տեղական արտադրության օրգանական պարարտանյութերը

Հայաստանում գյուղատնտեսությունն ունի զարգանալու մեծ ներուժ, ինչը պայմանավորված է և բնակլիմայական պայմաններով, և մարդկային ներուժով,-ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա ներկայացրել է 2016-2017 թվականների ընթացքում կատարված աշխատանքը, գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: Նախարարը ցանկանում է սուբսիդավորել տեղական արտադրության օրգանական պարարտանյութերը: Ըստ նրա, նախարարությունն այսպես, թե այնպես սուբսիդավորում է պարարտանյութերը գյուղացիների համար, սակայն դրանք քիմիական պարարտանյութեր են, որոնք Հայաստանում չեն արտադրվում: Իսկ օրգանականներն արտադրվում են: Այդ պատճառով, ավելի լավ է առաջին հերթին  աջակցել տեղական արտադրանքին, ապա խթանել օրգանական այգիների եւ դաշտերի զարգացումը,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։