Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 20:24

Նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են ԵԽԽՎ հեղինակությունը. Նաիրա Զոհրաբյան

Նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են ԵԽԽՎ հեղինակությունը, Ստրասբուրգում այսօր հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը: ԵԽԽՎ լիագումար նիստn այսօր քննարկել է կանոնադրական փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա կանխարգելել լոբբիստների եւ կոռումպացված պատգամավորների գործունեությունը։ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել ԵԽԽՎ-ից վտարել Ադրբեջանի բոլոր եվրոպացի լոբբիստներին, նշելով, որ նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են Եվրոպայի Խորհրդի հեղինակությունը։ Զոհրաբյանն առաջարկել է նաեւ բոլոր այն զեկույցները, որոնք քննարկվում են հանձնաժողովներում, կամ ներառված են լիագումար նիստի օրակարգ եւ որոնց հեղինակները այս կամ այն կոռուպցիոն պատմության հերոսներից են, չեղյալ համարել եւ նշանակել նոր զեկուցողներ։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։