Նորություններ

Ապրիլի 24-ին ընդառաջ ադրբեջանական ու թուրքական հակահայկական քարոզչամեքենան սկսում է ավելի ակտիվ գործել: Պատմական ճշմարտությունը Հայաստանի կողմից է, բայց քարոզչական մարտում Հայաստանը անելիք ունի. Հայ-ադրբեջանական գործընթացին անդրադարձել է ադրբեջանագետ Վարդան Ասատրյանը:
Ինչպե՞ս պատերազմի քողի տակ իրականացվեց Ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպել է միջազգային երկօրյա գիտաժողով` ՙԱռաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն՚ թեմայով: Քննարկման հարցը Թանգարան-ինստիտուտի Գիտաժողովների սրահում էր մեկտեղել Մեծ Եղեռնի խնդրով…
Այսօր, սուրբ Զատկին հաջորդող երկուշաբթի, եկեղեցիներում պատարագ է մատուցվել ննջեցյալների հիշատակի համար։ Տաղավար հինգ տոների հաջորդ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Մեռելոցը։ Քրիստոսի մահը ու հարությունը փրկություն եղավ ոչ միայն ողջերի, այլև՝ ննջեցյալների համար։
Հայ առաքելական եկեղեցին երեկ տոնել է Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Տոնի կապակցությամբ հայաստանյաց բոլոր եկեղեցիներում տոնական Սուրբ պատարագ է մատուցվել: Աբովյանի…
Երկուշաբթի հանրապետությունում կսկսվի իմունացման շաբաթը. բոլոր պոլիկլինիկաներում պատվաստում կկատարվի։ Անհրաժե՞շտ է արդյոք երեխաներին պատվաստել, ի՞նչ որակի պատվաստանյութեր է օգտագործում մեր երկիրը և վտանգավո՞ր է կյանքի համար հետպատվաստային մի քանի օրը։
Թեղուտի պղնձամոլիբդենի հանքը մի քանի ամիս անց կշահագործվի և մինչև տարվա վերջ կսկսի արտադրությունը: Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահը եղել է լեռնահարստացուցիչ կոմբինատում, ծանոթացել է 2007թ-ից մինչև այսօր իրականացված աշխատանքին: Հանրապետության նախագահը…
Սփյուռքի նախարարության և "Սիրիրահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի" նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում բացվել է "Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում՚" ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը՝ Նվիրված Սուրբ Հարության տոնին: Սիրահայերը ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները:
Սուրբ Հարության տոնին ընդառաջ Աբովյանում առաջին անգամ անցկացվել է Ձկան փառատոն: Ներկայացվել են ձկան ավանդական և նոր տեսակների ուտեստներ: Փառատոնի նպատակն է մասսայականացնել ձկնատեսակներից պատրաստվող ուտեստների նոր բաղադրատոմսերը:
Սահմանամերձ, լեռնային ու լքված: Փոքր գյուղ է Թանահատը 22 ընտանիք ու 64 բնակիչ է գրանցված այստեղ, փաստացի չեն բնակվում: Նախկին ադրբեջանաբնակ գյուղը հայերով վերաբնակեցվեց 1991թ.-ին: Հետո մարդիկ թողեցին գյուղը, քանի որ դպրոց այդպես էլ չբացվեց,…
Ամերիկայի նախագահի վարչակազմը զգուշացրել է ներդրողներին Ռուսաստանի հանդեպ կիրառվելիք պատժամիջոցների և հավանական ռիսկերի մասին: Ռուսաստանի տնտեսության ցանկացած ցնցում, բացասական է անդրադառնում Հայաստանի վրա: Տարեսկզբին կրճատվել են Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները:
Քաղաքացիները շարունակում են դեմ լինել: Երեկ նախագահի նստավայրի առաջ կազմակերպած ցույցից հետո նախաձեռնող խմբի անդամները պատմել են իրենց անելիքների մասին:
Ապրիլի 24-ին Միացյալ նահանգների բազմաթիվ քաղաքներում միջոցառումներ են տեղի ունենալու Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ: Ամերիկայի հայ համայնքն ակտիվ աշխատում է, որ մի քանի օր առաջ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ամբողջությամբ…
Ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցին տոնել է Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Տոնի կապակցությամբ հայաստանյաց բոլոր եկեղեցիներում տոնական Սուրբ պատարագ է մատուցվել:…
Հայ առաքելական եկեղեցին այսօր երեկոյան և վաղը՝ ապրիլի 20-ին, նշում է քրիստոնեական աշխարհի կարևորագույն տոներից մեկը՝ Քրիստոսի հրաշափառ հարությունը։ Ո՞րն է տոնի իմաստը և ինչպե՞ս են նշում սուրբ Զատիկը հայկական ընտանիքներում:
Շարունակվում է Վարդան Պետրոսյանի դատը: Դերասանի փաստաբանը փաստաթուղթ է ներկայացրել՝ համաձայն որի ողբերգական ավտովթարի օրը, Եղվարդ-Երևան ճանապարհի ալեհավաքը որսացել է դերասանի վերջին զանգը: Այն ավարտվել է մինչև դեպքի վայր հասնելը: Միջնորդությունների փուլն ավարտված է: Դատական…
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատական նիստը հանգիստ մթնոլորտում չի անցել: Դատապաշտպանը լքել է նիստերի դահլիճը, երբ դատավորը որոշել է հրապարակել նախաքննության ընթացքում վկաներից մեկի տված ցուցմունքը, իսկ դատապաշտպանը ցանկացել է ներկայացնել դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Դատապաշտպանի հետ…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։