Ազգային Ժողովում այսօր տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն ` նախ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը հավանություն է տվել գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի նշանակմանը, ապա արդարադատության նախարարը ներկայացրել է համաներում հայտարարելու հանրապետության նախագահի առաջարկությունը: Քննարկումն անցել…
Ազգային ժողովում հայտարարությունների օր էր: Հայտարարությունների համար հերթագրվել էր 17 պատգամավոր: Պատգամավորների ելույթների գերակշիռ մասը վերաբերել են Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին:
Հոկտեմբերի 1-ից Աբովյանում արգելվել է փողոցային առևտուրը: Քաղաքային շուկա չունենալու պատճառով հարակից գյուղերի բնակիչները ստիպված էին գյուղմթերքը վաճառել կենտրոնական փողոցի մայթերին, որոշակի անհարմարություններ ստեղծելով մայթով անցնողների համար: Ընդառաջ գնալով փողոցային առևտրով զբաղվող տարածքների հարակից շենքերի…
Ազատամարտիկներ Խաչիկ Ավետիսյանը, Ասլան Նիկոյանն ու Սուրեն Սարգսյանն այսօր հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք խոսել են դեռ ամիսներ առաջ մեկնարկած շարժման մասին, նաեւ պատրաստակամ են մի մարդու պես կանգնել իրենց ընկերոջ՝ Վոլոդյա Ավետիսյանի կողքին, որն…
Բարձր սակագին և շահավետ պայմաններ. սեպտեմբերի 14-ից Երևանի ՙԱրարատ՚ կոնյակի, գինու օղու կոմբինատը սկսել է խաղողի մթերումը: Ավանդույթի համաձայն՝ ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Ամասիայում և Մասիսում գործող մթերման կենտրոններ՝ աշխատանքի…
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը: Այս քառօրյայում ընդգրկվել է նաեւ Գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի…
Հայաստանը առաջին անգամ ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Երեկ մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովի նիստում նախագահությունը գլխավորող Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպման մասին հարցին, հայտարարել է, որ…
Սեպտեմբերի 17-22-ը Հայաստանի Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի պատվիրակությունը՝ գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մասնակցել է Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի գագաթնաժողովին: Խաղաղություն աշխարհում, պայքար ահաբեկության դեմ և օրակարգի մի քանի հարցերից բացի միջազգային ոստիկանական ասոցիացիան քվեարկել…
Եվրասիական Միության անդամ դառնալը չի կարող կասեցնել Ասոցացման պայմանագրի ստորագրումը. տեսակետը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահինն է:
ԳԱԱ լեզվի ինստիտուտը 70 տարեկան է: Տոնական օրը լեզվաբանները հանդիսավոր պայմաններում են նշել: Միջոցառմանը ներկա է եղել նաև Սփյուռքի նախարարը, որը ինստիտուտի և լեզվի զարգացման գործում մեծ ավանդ ունենող լեզվաբաններին պարգևատրել է Մայրենիի դեսպան մեդալով:
2012թ-ի հունիսին են նույնականացման քարտերի եւ անձնագրերի մասին օրենքները մտել ուժի մեջ: Հայաստանում ներդրվել է էլեկտրոնային տվյալներ պարունակող անձնագրերի համակարգը: Մինչեւ հիմա էլ շատ քաղաքացիների համար պարզ չէ, թե նորամուծություններից որն ինչի համար է:
Կառավարությունն այսօր հաստատել է 2014թ-ի բյուջեի նախագիծը: Թոշակները կբարձրանան 2014 հունվարից՝ 15 տոկոսվ, իսկ աշխատավարձերը՝ հուլիսի մեկից՝ 40տոկոսով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստում հայտարարել է, որ կառավարությանը սպասվում է լարված աշխատանք, քանի որ նվազել են ներդրումները,…
Կոմիտասի 5 ա հասցեի բնակիչներն այսօր հավաքվել էին Քաղաքապետարանի դիմաց ՝ բողոքելու իրենց բնակարանների լույսը փակող շենքի շինարարության դեմ: Կոմիտասցիները դժգոհել են, որ Քաղաքապետարանը մեծամասնության շահը ստորադասել է մեկ անձի շահին: Բնակիչների բողոքին Քաղաքապետարանը արձագանքել…
2013-ի մայիս-նոյեմբերին Հայաստանը նախագահում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն: Կառույց, որտեղ քննարկվում ու լուծում են ստանում միջազգային ու տարածաշրջանային նշանակության բազմաթիվ խնդիրներ: Որպես կանոն, նախագահող երկիրը առաջ է մղում իր համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր:…
Եպիսկոպոսաց ժողովը սրբադասման հանձնախմբին հանձնարարել է մշակել Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կանոնակարգը: 61 եպիսկոպոսի մասնակցությամբ սեպտեմբերի 24 - ին մեկնարկած ժողովի արդյունքը երեկ ամփոփվել է:
Մեկնարկել է պետական սահմանի ՙԲագրատաշեն՚, ՙԲավրա՚ և ՙԳոգավան՚ անցման կետերի արդիականացման և կառուցման շինարարական աշխատանքները: Շինարարությունն իրականացվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ: Հիմնարկեքի արարողությանը ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը: