Նորություններ

Երեկ Գրողների միությունում արտահերթ համագումար էր: Օրակարգում ԳՄ նախագահի ընտրություն էր: Նախապես առաջադրված թեկնածուները երեքն էին՝ Էդվարդ Միլիտոնյան, Հովիկ Հովեյան և Դավիթ Սարգսյան: Համագումարը տեղում ևս երկու թեկնածու է առաջադրել՝ Վլադիմիր Հայրապետյանին և Ռոմիկ Սարդարյանին:…
6 տարի տևած վերականգնողական աշխատանքից հետո Հաղարծինի վանական համալիրն այսօր աշխարհին է ներկայանում ամբողջությամբ թարմացված տեսքով: Վերականգնողական այս ծավալի աշխատանքը, որն իրակականցվել է արաբ Շեյխ դոկտոր Ալ-Քասիմիի աջակցությամբ, կարելի է համարել աննախադեպ: Այսօր Նորին Սրբության…
Երևանի քաղաքապետարանի հերթական ուսումնասիրությունից պարզվում է, որ Տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է: 150 դրամը շատ շուտով կարող է նորից իրականութուն դառնալ: Մինչև այդ հասարակական կազմակերպությունները ջանում են ապացուցել. բերված տվյալները խեղաթյուրված են և 100 դրամ գինը…
Սիրիայի երեք տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը վերջին մեկ ամսվա ընթացքում մտել է զարգացման նոր փուլ: Կառավարական զորքերին կից ստեղծվել են աշխարազորային ջոկատներ, որոնք կռվում են նույն մեթոդներով, ինչ ծայրահեղ ընդդիմությունը: Հակառակորդի հետ նրա զենքով պայքարելը…
Աբովյանի Սուրբ Հովհաննես նորակառոււյց եկեղեցին ոչ միայն հիացնում է անցորդներին, այլև արդեն դարձել է մասնագետների ուշադրության ու ուսումնասիրությունների թեման: ԳԱԱ - ի երկրաբանական գիտությունների ինստիտուտում հրավիրված գիտաժողովի թեմաներից մեկն էլ վերաբերել է նրան:
Բարձր տեխնոլոգիական ծառատունկ: Սինոփսիս Արմենիա ընկերության աշխատակիցներն այսօր մոտ 1000 ծառ են տնկել Երևանի պետական համալսարանի տարածքում: Ընկերության կազմակերպած ծառատունկին միացել են անգամ անցորդները:
Կիսաքանդ տնակներ, կրծողներ և անօթևանության 25- ամյա պատմություն: Վանաձորում 88-ից հետո դեռ մոտ 600 անօթևան ընտանիք կա: Քաղաքի թաղամասերից մեկի հյուրն է եղել մեր նկարահանող խումբը:
Օդում, ջրում և ցամաքում: Աղբն ամենուր է: Պեկինի, Մոսկվայի, Կահիրեի բնակիչներն ապրում են ամենակեղտոտ քաղաքներում: Երևանն այս ցուցակում չկա, միայն թե աղբահանությունից բողոքում են բոլոր երևանցիները: Քաղաքապետարանը հավաստիացնում է, որ խնդիրը լուծման ճանապարհին է: Պայմանագիր…
Հայաստանում ռուսական ավիաբազան այսօր տոնել է կազմավորման 15-ամյակը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչները, ՊՆ բարձրաստիճան ղեկավարությունը:
Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն արտադրատեսակները մեկ հարկի ներքո: Մի քանի տասնյակ ընկերությունների մի հարկի տակ է համախմբել ՙԱրմՊրոդէքսպո 2013՚ պարենային ցուցահանդեսը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է ՙԵկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ՚ թեմայով միջազգային գիտաժողով: Օտարերկրացի և հայաստանցի մասնակիցները քննարկել են եկեղեցի-պետություն փոխհարաբերության աշխարհի հայտնի մոդելները, իսկ Արդարադատության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է օրենքի…
Պոլիտեխնիկը հագեցվել է եւս երկու ուսումնական կենտրոնով: Համակարգչային հակավիրուսի մասնագետ Եվգենի Կասպերսկու աջակցությամբ բացված կենտրոնների նպատակը՝ կիբեր հանցագործություններից պաշտպանումն է: Միջոցառումը նվիրված է Պոլիտեխնիկի 80-ամյակին:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Կիևում անցկացվել է Ապիմոնդիա 43-րդ Միջազգային մեղվաբուծության կոնգրեսը, որում Հայաստանը ներկայացրել է ՙՄուլտի Ագրո՚ գիտարտադրական կենտրոնը՝ գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ:
Հաջորդ տարվանից 25 հազար մարդ մեր երկրում ծայրահեղ աղքատության շեմից ավելի բարձր կենաթոշակ է ստանալու: 2014 թվականին կենսաթոշակների բարձրացումն առաջին հերթին ուղղված է լինելու թոշակառուների այն խմբերին, որոնք գտնվում են ծայրահեղ աղքատության գծից ներքև:
Երևանում մեկնարկել է Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական գործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովը: Նպատակը եվրոպական կրթական տարածքի զարգացման խնդիրները վեր հանելն է: Կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպմանը մասնակցել է նաև վարչապետը: Տիգրան Սարգսյանը…
"Կենտրոն" հեռուստաընկերությունը 11 տարեկան է: 2002-ին հեռարձակում սկսեց նոր հեռուստաընկերություն՝ Կենտրոն անունով: Հոկտեմբերի 17-ին ծնված հեռուստատեսությունն այսօր նշում էիր 11-ամյակը: Այս տարիների ընթացքում մենք փորձել ենք մատուցել անաչառ, հավասարակշիռ ու բազմակողմանի լրատվություն: "Կենտրոնի" հիմնադրումից մինչև…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։