Նորություններ

Անչափահասների հանցագործությունների թիվը 2013 թվականին աճել է 4 դեպքով: Նախորդ տարի ոստիկանությունն արձանագրել է անչափահասների 418 հանցագործության դեպք: Անչափահասների հանցագործությունները նվազեցնելու նպատակով ոստիկանները հաճախ հանդիպում են դպրոցականներին ու նրանց բացատրում օրենքը:
Հունվարի կեսից սկսած սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի սադրած դիվերսիոն գործությունները ունեն մեկ նպատակ՝ թույլ չտալ բանակցության շնորհիվ գտնել հակամարտության խաղաղ լուծման տարբերակ: Այսօր հայտարարել է Ադրբեջանի հումանիտար հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ավազ Հասանովը: Տեսակամուրջի ժամանակ Հասանովը…
2012 թվականի համեմատությամբ 2013-ին Երևանում ճանապարհատրանսպորտային դեպքերի թիվը 151-ով աճել է: Փոխարենը 2-ով նվազել են մահվան ելքով պատահարները: Վերջին 5 տարվա վիճակագրությունը ցույց է տվել, որ ճանապարհատրանսպորտային պատահարները 23 տոկոսով նվազել են: Երևանի Ճանապարհային ոստիկանության…
Ինչո՞ւ է ԲՀԿ-ն քննադատում Կառավարության քաղաքականությունը և ինչո՞ւ ընդունելի չի համարում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը : Այս և այլ հարցերի վերաբերյալ Բարգավաճ Հայաստանի արդեն հնչեցրած դիրքորոշումներն առաջիկա երկուշաբթի մեկնարկելիք խորհրդարանական քառօրյային ընդառաջ, այսօր ներկայացրել…
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ամփոփել է 2013թ-ը: Նախարարն անդրադարձել է մի քանի օր առաջ հրապարակված Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին և 2014թ-ին կանխատեսվող տնտեսական աճին:
Երեկ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում Եվրոպական խորհրդարանի նախագահը չի կարողացել պատասխանել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին եւ անկեղծորեն խոստովանել է, որ տեղյակ չէ իր իսկ գլխավորած Խորհրդարանի ընդունած բանաձեւին։
Սարդարապատի թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի օրերս արված հայտարարությունները թանգարանի նախկին աշխատակիցների դժգոհությանն են արժանացել: Նրանք ասել են, որ թանգարանում արված աշխատանքները, որոնք տնօրենն իրեն է վերագրում՝ իրականությանը չեն համապատասխանում:
2013-ին Երևանի մշակութային կյանքում իրականացրած ծրագրերը ներկայացրել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: 2013-ին Երևանը գրքի մայրաքաղաք էր, ջազ երաժշտության կենտրոն: 2013-ին մեծ շուքով նշեցին էրեբունի-Երևանի 2795 ամյակը: 2014-ին ևս մեր մայրաքաղաքը բազմաթիվ միջոցառումներից անմասն չի…
Վերջերս Կառավարությունը որոշեց անապահով ընտանիքների համար 52 դրամով իջեցնել գազի վճարը, սակայն Կառավարությունը այդ նույն անապահովներին զլանում է տրամադրել հասանելիք նպաստը։
Արամ Խաչատրյան համերասրահում վերջին հրաժեշտն են տվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայասատաի կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանին: Դիրիժորին վերջին հրաժեշտ են տվել նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Հուղարկավորությունը Երևանի քաղաքային պանթեոնում է եղել:
Մաքսային Միությունում և ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր Ղազախստանը իր առջև նպատակ է դրել մինչև 2050 թ. դառնալ աշխարհի 30 ամենազարգացած երկրներից մեկը: Այսօր Երևանում կազմակերպվել էր կոնֆերանս, որի ժամանակ մեր երկրում Ղազախստանի դեսպանը ներկայացրել է նախագահ…
ԵԽԽՎ-ն այսօր քննարկել է ԵԽԽՎ նախագահի ներկայացրած զեկույցը` Համացանցը և քաղաքականությունը, Ինտերնետային ժողովրդավարության ճանապարհի խոչընդոտները: Այդ հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: "Այս զեկույցն արդյունք է խոր մտահոգության ու լուրջ…
2013 թվականի ձեռքբերումներն ու 2014 թվականի սպասելիքները: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ամփոփել է ոլորտն ու ներկայացրել անցած տարվա պատկերը՝ տվյալները համեմելով այս տարվա ծրագրով:
Երեկ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Հիմք ընդունելով Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական կոմիտի առաջարկը՝ քրեականացնել ռասիստական ոգով ելույթները, ԲՀԿ պատգամավորը…
Հայոց բանակի 22-րդ տարեդարձի կապակցությամբ անակնկալ են մատուցել հայ հակերները: Նրանք ադրբեջանական մի քանի կայք են կոտրել ու շնորհավորանք տեղադրել: Կոտրած կայքերից մեկը պետական նշանակություն է ունեցել:
Մեր զինված ուժերի կազմավորումից ու հրադադարի հաստատումից երկու տասնամյակ հետո հակամարտող երկու կողմերում էլ պարբերաբար լինում են զոհեր: Վերջին դեպքը հունվարի 20-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հայ զինծառայողի մահն էր, որը մերոնց ստիպեց անցնել պատժիչ գործողությունների,…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։