Նորություններ

Ազգային ժողովում տեղի է ունեցել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Բուռն քննարկում է ծավալվել ընդդիմադիր ուժերի ներկայացրած նախագծերի շուրջ: «Լուսավոր Հայաստան»-ի նախագծերը մերժվել են, դրանցից մեկը վերաբերել է եկամտահարկի հաշվին առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը:…
Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի վարչապետը: Գիորգի Գախարիան օդանավակայանից ուղևորվել է Բաղրամյան 26, որտեղ նրան հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանը: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցին և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է Փաշինյանի և…
Ինչպե՞ս են «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները մեկնաբանում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը: Լրագրողների հետ զրույցում «իմքայլականները» հայտարարել են՝ հետքայլ չի լինելու, հետագա մարտավարության մասին…
Դատարանը հերթական անգամ մերժել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Նկատի ունենալով, որ Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ներկայանալ դատարան և նիստերը հետաձգվում են, դատավոր Մնացական…
Հայաստանի քրդաբնակ համայնքի ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել մեր երկրում Միացյալ Նահանգերի դեսպանատան մոտ: Նրանք գերտերության ղեկավարից պահանջել են պարտադրել Թուրքիային դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները: «Եթե միջազգային հանրությունը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ապա հարյուր տարի…
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունն այսօր հետաձգվել է: Պատճառն այն է, որ Քոչարյանը նիստին ներկա չի եղել, քանի որ հոկտեմբերի 9-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվելուց հետո հետվիրահատական բուժում է ստանում: Ըստ պաշտպանների՝…
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է բյուջեի՝ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը: Այն չի քվեարկվելու, ընդունվելու է ի գիտություն: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018թ-ի առաջին կիսամյակի համեմատ՝ երկրի ՀՆԱ-ն աճել…
Շուշիում ավարտվել է Վերին մզկիթի վերականգնումը: Հիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը, ընդլայնվել և բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Արցախի նախագահ Բակո…
«Զորավարժությունների արդյունքում մեր ԶՈՒ ուժի նկատմամբ վստահությունն ավելացել է»,- երեկ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները:…
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Արմավիրի մարզում հերթական անգամ սոցիալական խոշորամասշտաբ նախաձեռնությամբ է հանդես եկել: Ուշադրության առանցքում Արմավիր և Մեծամոր քաղաքների ու հարակից հինգ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներն են: Մարզի ավելի քան 300 բնակիչ ստացել են…
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է մի օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է հեշտացնել ավագանու անդամների աշխատանքը: Նախագիծն արժանացել է բուռն քննարկման,…
Այսուհետև Վրաստանից և Ճապոնիայից ներկրված ավտոմեքենաները կմաքսազերծվեն Գյումրիում: Այսօր վաղ առավոտից արդեն100 ավտոմեքենա է մաքսազերծվել: Եթե ներկրողը չունի ֆինանսական բնույթի խնդիրներ, ապա մաքսային ձևակերպումը տևում է 20-25 րոպե: Նոր կենտրոնի շինարարությունն ավարտելուն պես Գյումրի կտեղափոխվեն…
«Ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի Սիրիայի հյուսիսային շրջաններից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերվի»,- տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նախարարությունը մշտական կապի մեջ է Սիրիայում մեր դեսպանատան հետ: Այս պահին այն…
Մեկնարկել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 12-րդ պատգամավորական ժողովը: Չորս տարին մեկ միության անդամները հավաքվում են Երևանում ու մի քանի օր քննարկում իրենց անելիքները, մշակում հաջորդ քառամյա ծրագիրը և ընտրում կենտրոնական նոր վարչություն:
2019թ–ի առաջին կիսամյակում Հայաստանում 253 միլիոն դրամով ավելի ներդրում է իրականացվել, քանի 2018–ի նույն ժամանակահատվածում,հայտնել է էկոնոմիկայի նախարարը: Կատարված ներդրումները,սակայն, կառավարությանը չեն բավարարում: Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ներդրումների աճի ցանկալի մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է ունենալ…
Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածի համայնքներից հայերը տարհանվել են ապահով գոտիներ՝ հիմնականում Հալեպ: Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներն այսօր «Էպիկենտրոնին» պատմել են մեր հայրենակիցների, ընթացող ռազմական գործողությունների հետևանքով տուժածների վիճակի մասին, հայտնել, որ 400 հայ ընտանիք դեռ շարունակում…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։