Items filtered by date: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2019

Խորհրդարանում այսօր հայտարարությունների օր էր: ԲՀԿ խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են «Արարատցեմենտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը, ընդգծել՝ բնության կողմից տրված հարստությունը քանդել չի կարելի: Աշխատատեղերը պահպանելու փոխարեն, մեր արտադրանքը ջուրն ենք լցնում: «Լուսավոր Հայաստանից» էլ խոսել են Լոռու մարզպետարանի պարգևավճարների մասին: Սոցիալական բազմաթիվ խնդիրներով մարզում մոտ 15 միլիոն ծախսվել է մարզպետարանի աշխատակիցներին պարգևատրելու համար: Հայտարարությունների ուշագրավ հատվածները՝ տեսանյութում:

Ազգային ժողովն աշխատանքային քառօրյան բավական բուռն է սկսել: Բանավեճի և սուր քննադատաությունների առիթ է դարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթը: «Համազասպ, մի քիչ զուսպ եղե՛ք և տարրական բարոյականություն ունեցեք»,- նրան հորդորել է Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավորի ելույթին հաջորդել են ծափահարությունները: Էդմոն Մարուքյանն էլ մի հատված է հիշեցրել Նիկոլ Փաշինյանի պատգամավորական գործունեությունից: Իսկ խորհրդարանի օրակարգում, ի թիվս 2 տասնյակ օրինագծերի, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Դրանով նախատեսվում է կրճատել նախարարությունների թիվը, ինչպես նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Հայաստանի ոստիկանությունը 101 տարեկան է: Մասնագիտական տոնի առիթով հանդիսավոր միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեկ տարի առաջ այս օրը մենք կրկին միասին էինք, բայց փշալարերի տարբեր կողմերում»,- ասել է կառավարության ղեկավարը: Նրա գնահատմամբ՝ մեր վերջին ամիսների ձեռքբերումն այն է, որ ատելությունը՝ որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել քաղաքացիների և ոստիկանության հարաբերությունից: Մասնագիտական տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանը պատվոգրեր է հանձնել ոստիկաններին:

Զարթոնքում համայնքապետի հրաժարականից հետո կրքերը չեն հանդարտվում: Հիմա էլ բողոքի ցույց է անցկացրել համայնքի նախկին ղեկավարը: Պարույր Սարգսյանն աջակիցների հետ ակցիա է իրականացրել դատարանի դահլիճի մոտ՝ պահանջելով ազատ արձակել թոռանը: Հիշեցնենք՝ նախկին գյուղապետի թոռը՝ Նարեկ Մելքոնյանը, կրակել էր մարդկանց ուղղությամբ, իրենց բնորոշմամբ, ինքնապաշտպանական նպատակով:

Երեքշաբթի, 16 Ապրիլի 2019 08:47

Անցուդարձ 16.04.2019

Published in Անցուդարձ
Երեքշաբթի, 16 Ապրիլի 2019 08:47

Էպիկենտրոն 16.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։