Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Ուրբաթ, 02 Հունիս 2017 10:32

Գագիկ Ծառուկյանը ներկա է եղել «Մենք ապագա օլիմպիականներն ենք » խորագիրը կրող մարզամշակութային միջոցառմանը

Ավանդույթի համաձայն երեխաների պաշտպանության միջազգային  օրը հայ մանուկներին առաջիններից է  շնորհավորում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը , ով ջանք ու եռանդ չի խնայում երեխաների օրը տոնի վերածելու համար: ՀԱՕկ նախագահի նախաձեռնությամբ այսօր ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզադահլիճում անցկացվել է՝ «Մենք ապագա օլիմպիականներն ենք » խորագիրը կրող  մարզամշակութային միջոցառում , որին մասնակցել են  Արմավիրի, Կոտայքի,  Արագածոտնի, Արարատի մարզերի և  Երևանի  25  մանկապարտեզների  200-ից ավելի  երեխաներ: Միջոցառմանը ներկա է եղել Գագիկ Ծառուկյանը որդու հետ, նաև օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Հոգսեն Միրզոյանը, Արթուր Ալեքսանյանը  և այլ աշխարհահռչակ մարզիկներ: