Տարադրամ

Արխիվ


« Հունիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Երեքշաբթի, 02 Մայիս 2017 11:32

Օլիմպիական ավանն արժանացել է միջազգային սերտիֆիկատի

Շինարարության ռեկորդային արագություն ու Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցված Օլիմպիական ավանն ամբողջությամբ պատրաստ է: Տարածաշրջանում նմանը չունեցող ու իր տեսակով եզակի հսկայական մարզաբազան, որը կառուցվել է բացառապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով, առաջիկայում շահագործման կհանձնվի ՝ հնարավորություն տալով հայ մարզիկներին մարզվել ավելի բարձրակարգ պայմաններում: Օլիմպավանն արդեն իսկ մեծ արձագանք է ստացել միջազգային հեղինակավոր կառույցների կողմից , իսկ  ամենաբարձր չափանիշներին համապատասխան մարզասարքերով հագեցվածության համար  պրեմյում դասի  ֆիտնես սարքավորումներ արտադրող ամերիկյան Life Fitness կազմակերպությունը Օլիմպավանին արժանացրել է միջազգային  սերտիֆիկատի: