Տարադրամ

Արխիվ


« Օգոստոս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Շաբաթ, 08 Ապրիլ 2017 11:42

Գագիկ Ծառուկյանը բնակարաններ է նվիրել Գյումրիիում տնակներում ապրող մայրանալ պատրաստվողներին

Նոր կյանք՝ նոր բնակարաններում. Մայրության և գեղեցկության տոնը յուրովին է նշանավորվել Հանրապետության երկրորդ քաղաքում: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հոգաբարձուների խորհդի նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝  նոր և բնակության համար միանգամայն պատրաստ բնակարաններ է նվիրել տնակներում ապրող բոլոր այն ընտանիքներին, որտեղ առաջիկայում նոր երեխա է լույս աշխարհ գալու: Գաղափարը ծնվել է ամիսներ առաջ, սակայն ինչպես տեղեկացրել է Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծրագրի մասին  հայտարարվել է ընտրություններից հետո միայն: Բնակարանների բանալիները Ռոզա Ծառուկյանը երեկ անձամբ է հանձնել գյումրեցի ընտանիքներին: Նա նշել է, որ Գագիկ Ծառուկյանն  առանձնահատուկ վերաբերմունք ունի Գյումրի քաղաքի հանդեպ՝ պատահական չհամարելով, որ հիմնադրամը  հերթական խոշորածավալ ծրագիրն է այնտեղ իրականացնում: Չթաքցելով հուզմունքը՝ բնակարանների նոր տերերը շնորհակալություն են հայտնել անսպասելի անկանկալի համար՝ խոստովանելով, որ իրենց ամենանվիրական երազանքը վերջապես կյանքի է կոչվել: