Տարադրամ

Արխիվ


« Հունիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Հինգշաբթի, 30 Մարտ 2017 21:39

Գուչչի նորաձևության տան հիմնադիր Գուչչիո Գուչչիի թոռը՝ Ուբերտո Գուչին հանդիպել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ

 

Իտալական լեգենդար Գուչչի նորաձևության տան հիմնադիր Գուչչիո Գուչչիի թոռը՝  Ուբերտո Գուչին այսօր հանդիպել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ: Երկարատև հանդիպման ընթացքում քննարկվել են «Գուչչի Նոյ» անվամբ համատեղ բրենդ  ստեղծելու աշխատանքներն ու արդյունքները: Ուբերտո Գուչչին, ով նաև սոմելիե է, Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի մասնագետների հետ անձամբ է մասնակցել նոր բրենդի ստեղծման աշխատանքներին: Նա հայտնել է, որ Հայաստանում ներդրումներ կատարելիս հաշվի է առել Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու նրա հանդեպ անձնական վստահությունը: