Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Երեքշաբթի, 31 Հունվար 2017 13:34

Ջավահիր Ծառուկյանը մասնակցել է 《Լույսի ձայներ》 ֆիլմի փակ դիտմանը

Արդեն երկրորդ անգամ մեծ էկրանին ցուցադրվել  է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ պատրաստված,  ռեժիսոր Հրանտ Վարդանյանի Լույսի ձայներ վավերագրական ֆիլմը: Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել ու հանդիսատեսի դատին է հանձվել բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, երկրորդ անգամ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը: Հայաստանի փոքրիկ երգիչների Շվեյցարիայում կատարած համերգային շրջագայության մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Ջավահիր Ծառուկյանը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանը  ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և օտարերկրացի հյուրեր ու արվեստագետներ: