Տարադրամ

Արխիվ


« Օգոստոս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Հատուկ հաղորդումներ

Միացյալ Թագավորության Խորհրդարանի Լորդերի պալատի և տրանսպորտի նախարար, լորդ Մարտին Քալանանի հրավերով՝ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվել է Լոնդոնում: ԲՀԿ առաջնորդը նախ հանդիպում է ունեցել բրիտանահայ համայնքի հետ, ապա այցելել է Միացյալ Թագավորության խորհրդարանի լորդերի պալատ, որտեղ  նրան առաջինն ընդունել է լորդ  Մարտին Կալանանը: Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել նաև տարբեր պատգամավորների, լորդերի, բարոնուհիներ և բարձաստիճան այլ պաշտոնյաների հետ:

«Գագիկ Ծառուկյան»  բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վաղ առավոտից հունիսի 1-ին նվիրված տոնական միջոցառումներն են  անցկացվել նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Հիմնադրամը մարզի հազարավոր երեխաներին բազմաթիվ անակնկալներ է մատուցել: Տոնին, ավանդույթի համաձայն, միացել է նաև ԲՀԿ նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը՝ կրտսեր որդու՝ Հովհաննեսի հետ: «Երեխաներն են մեր ապագան կերտողներն ու հայրենիքը շենացնողները, մեր բոլորի խնդիրը պետք է լինի նրանց համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելը»,-իր շնորհավորական խոսքում ասել է Գագիկ Ծառուկյանը:

Ավանդույթի համաձայն երեխաների պաշտպանության միջազգային  օրը հայ մանուկներին առաջիններից է  շնորհավորում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը , ով ջանք ու եռանդ չի խնայում երեխաների օրը տոնի վերածելու համար: ՀԱՕկ նախագահի նախաձեռնությամբ այսօր ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզադահլիճում անցկացվել է՝ «Մենք ապագա օլիմպիականներն ենք » խորագիրը կրող  մարզամշակութային միջոցառում , որին մասնակցել են  Արմավիրի, Կոտայքի,  Արագածոտնի, Արարատի մարզերի և  Երևանի  25  մանկապարտեզների  200-ից ավելի  երեխաներ: Միջոցառմանը ներկա է եղել Գագիկ Ծառուկյանը որդու հետ, նաև օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Հոգսեն Միրզոյանը, Արթուր Ալեքսանյանը  և այլ աշխարհահռչակ մարզիկներ:

Օլիմպիական ավանում աշխույժ եռուզեռ է: Տարածաշրջանում նմանը չունեցող մարզակառայուցը ընդունել է առաջին հյուրերին: Այնտեղ  առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում են մեր ըմբիշները: Օլիմպավանում հայ մարզիկների առաջին ուսումնամարզական հավաքին հետևել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

6-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստի մեկնարկից առաջ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին