Տարադրամ

Արխիվ


« Հունիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Հատուկ հաղորդումներ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Բուլղարիայում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում փայլուն հանդես եկած մեր բազկամարտի հավաքականի անդամներին: Հիշեցնենք, որ մեր մարզիկները աննախադեպ արդյունք են գրանցել բազկամարտի աշխարհի առաջնությունում հայրենիք վերադառնալով 4 ոսկե, մեկ  արծաթե և երկու բրոնզե մեդալով:

Ավելի քան 40 միլիոն դոլարի ներդրում,  200 նոր աշխատատեղ. Երևանի կենտրոնում կառուցված  «Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրն պատրաստ է հյուրընկալել առողջ կենսակերպին հետևող ու կատարյալին ձգտող բոլոր մարդկանց: Բացման հանդիսավոր արարողությանը  երեկ ներկա են գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, գործարարներ: Հանրապետության նախագահը Գագիկ Ծառուկյանի և հյուրերի հետ շրջել է նորաբաց համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին և առաջարկվող ծառայություններին: Ավելի քան 10.000 քառակուսի մետր զբաղեցնող կառույցն, իր մասշտաբներով, համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշների ամենավերջին սերնդի սարքավորումներով, բարձր որակավորում ունեցող մասնագետների մշակած հատուկ ծրագրերով  եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում: «Մուլտի Վելնեսն» առաջարկում է առողջ ապրելակերպի ամբողջական ծառայություններ՝ երեք բաղադրիչների յուրօրինակ համադրությամբ. մարզումների նորարարական ծրագրեր, մարմնի կատարյալ խնամք, ճիշտ և օգտակար սնունդ: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը նշել է, որ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող համալիրը կառուցել է ժողովրդի համար:

Հանրապետության մշակութային կյանքում ուղիղ վեց օր մեծ աշխուժություն մտցրած և հայ հանդիսատեսին առավել մեծ բավականություն պարգևած Երևանի  շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը մոտեցավ տրամաբանական ավարտին: Փառատոնի շրջանակում Հայաստան այցելած աշխարհահռչակ ռեժիսորներն  ու դերասնները այսօր հանդիպել են Գագիկ Ծառուկյանի  հետ: Աշխարհահռչակ ռեժիսորները շնորհակալություն են հայտնել փառատոնի հովանավոր Մուլտի Գրուպ կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանին մշակութային կյանքում կարևոր նշանակություն ունեցող  հեղինակավոր փառատոնի անցկացմանը աջակցելու համար: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ  միշտ պատրաստ է  աջակցել  մեր հանրապետության դերն ու հեղինակությունը  աշխարհում բարձրացնող ցանկացած միջոցառման:

Արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում:  «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է տարածաշրջանում ամենախոշոր՝ «Էքսպո Ռուսաստան, Հայաստան պլյուս Իրան 2016» 7-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը: Բացման արարողությանն, ի թիվս տարբեր երկների բարձրաստիճան ներկայացուցիչների, մասնակցել է նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:

Հոկտեմբերի 26-ից 28-ը «Երևան Էքսպո»  ցուցահանդեսային համալիրում անցկացվում է «էքսպո Ռուսաստան-Հայաստան 2016 պլյուս Իրան» 7-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որի բացմանն այսօր մասնակցել են նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին ռեպորտաժը կցուցադրենք քիչ անց: Ցուցահանդեսի ավարտին Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերին, անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին, նաեւ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ շրջանառվող լուրին: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ երկու տարի քաղաքականության էջը փակել է, բայց իր ժողովրդի հետ է: Եթե անհրաժեշտությունը լինի, հնարավոր է փակված գիրքը, ծալված էջը բացվի,- ասել է նա: