Տարադրամ

Արխիվ


« Մարտ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Հատուկ հաղորդումներ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ  Հայաստանում կայացել է  Մուլտիֆորս 2016  անվանումը կրող ավտոսպորտի միջազգային մրցաշար, որին մասնակցել է  40-ից ավելի մարզիկ աշխարհի տարբեր երկրներից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը անցել է  մի քանի միլիոն դրամը, բացի այդ սուպեր մրցանակ` կատարելագործված նիվա մակնիշի ավտոմեքենա է հատկացվել հատուկ մոդիֆիկացված  դասում հաղթող ճանաչված անձնակազմին: Հարկ է նշել, որ հայկական ավտոսպորտի պատմության մեջ այսպիսի մրցանակային ֆոնդ դեռևս չի եղել:

Սեպտեմբերի 17-ից Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի Արմավիրի և Մասիսի խաղողի մթերման կայանները խաղողագործների առաջ բացել են հյուրընկալ դռները: Ավանդույթի համաձայն ամեն տարի մթերման մեկնարկին Մուլտի գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հանդիպում է խաղողագործների հետ, լսում նրանց մտահոգող խնդիրները: Այս տարի նույնպես Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հուսահատության մեջ հայտնված խաղողագործների հետ և վստահեցրել է՝  գյուղացիներից որևէ մեկի  չարչարանքն ու ամբողջ տարվա ապրուստի միջոցը ջուրը չի ընկնի և ոչ մի խաղողագործ դժգոհ չի հեռանա կոմբինատի մթերման կայաններից:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ, անձամբ հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ չնայած գարնանն ասել էր, որ այս տարի կոմբինատի հետ գործակցող խաղողագործների բերքի միայն 50 տոկոսն է ընդունելու, սակայն հաշվի առնելով նրանց ծանր վիճակը, որոշումը փոխել է: Կոմբինատը կմթերի այնքան խաղող, որքան ընդունել է նախորդ տարի:

Նոր ներդրումներ ու աշխատատեղեր. «Եվրոմոթորս» ընկերության շնորհիվ Հայաստանում բացվել է  BMW և Mini լեգենդար ապրանքանիշների պաշտոնական ցուցասրահը, որը տարածաշրջանի մասշտաբով ամենախոշորն է: Ընկերությունն իրականացնում է նաև աշխարհահռչակ Royce-Rolls-ի սպասարկումը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, BMW գրուպ կոնցեռնի  փոխնախագահ Թոմաս Ռինը, «Եվրոմոթորս»-ի համասեփականատեր Ադել Ալմարզուկին, ինչպես նաև  գործարաներ Հայաստանից ու արտերկրից: Հանրապետության ղեկավարը նրանց ուղեկցությամբ շրջել է նորաբաց ցուցասրահում,  ծանոթացել իրականացված աշխատանքներին և ներկայացված նմուշներին:

Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ՝ Ռիոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը, փոխչեմպիոններ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը սեպտեմբերի 19-ից  20-ը եղել են Արցախում: Մարզիկները ծանոթացել են Արցախի պատմական վայրերին, այցելել զորամասեր, շփվել զինվորների հետ: Սեպտեմբերի 20-ին ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով: ԼՂՀ բարձր պարգևների են արժանացել նաև Ռիոյի օլիմպիական խաղերում աչքի ընկած հայաստանցի մարզիկները: