Տարադրամ

Արխիվ


« Մայիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Հատուկ հաղորդումներ

Ամիսներ առաջ, ծանոթանալով Գյումրու մարզադպրոցի վատ պայմաններին, Գագիկ Ծառուկյանը հանձնարարել էր անմիջապես սկսել նոր մարզադպրոցի շինարարություն: Աշխատանքները սկսվել էին այս տարվա ապրիլին:

Աշխատանքն առավել արագ ու արդյունավետ ավարտին հասցնելու նպատակով ՀԱՕԿ նախագահը կրկին այցելեց հանրապետության 2-րդ քաղաք՝ կառուցվող նոր մարզադպրոցի ընթացիկ շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար:

2013-ի սեպտեմբերին՝ շահագործումից հետո, 6000 քմ տարածք զբաղեցնող մարզական քոլեջն ունենալու է բռնցքամարտի և ծանրամարտի մեկական, ինչպես նաև ըմբշամարտի երկու բարձրակարգ մարզադահլիճ՝ կահավորված բոլոր հարմարություններով: 350 աշակերտ ունեցող մարզադպրոցը կունենա նաև հյուրանոցային համալիր:

Ողջունելով գյումրեցի անվանի մարզիկներին՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ ևս նշեց, որ Գյումրին լավագույն ավանդույթներ ունեցող մարզական քաղաք է, և որ մեր հաղթանակների առյուծի բաժինը հենց այս քաղաքի մարզիկներն են ապահովում:

Գյումրեցիներն էլ, իրենց հերթին, Գագիկ Ծառուկյանին խոստացան, որ տարիներ հետո մարզական այս դարբնոցից դուրս կգան աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների նոր հաղթողներ, օլիմպիական խաղերի նոր չեմպիոններ:

Դեռևս սեպտեմբեր ամսին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախընտրական հանդիպման ընթացքում, Գագիկ Ծառուկյանը խոստացել էր Գյումրի քաղաքին 10 աղբատար մեքենա և 10 միավոր գյուղտեխնիկա նվիրել:

Տրված խոստումն արդեն իրականություն է. ԲՀԿ նախագահն անձամբ էր այցելել Գյումրի՝ քաղաքացիների համընդհանուր ուրախությունը կիսելու և նրանց հետ կրկին հանդիպելու նպատակով:

Քաղաքապետ Ս. Բալասանյանի ուղեկցությամբ ԲՀԿ նախագահը ծանոթացավ քաղաքապետարանի աշխատանքային պայմաններին, այնուհետև ուսումնասիրեց նվիրաբերված տեխնիկան, մաղթեց, որ այն ամբողջությամբ ծառայի իր նպատակին՝ թեթևացնելով գյումրեցու առանց այն էլ ծանր ու դժվարին հոգսը:

Այցելության շրջանակներում Գագիկ Ծառուկյանը ջերմ ու անմիջական մթնոլորտում հանդիպեց նաև գյումրեցիների հետ:

«Ձեր հավատն ու վստահությունն ամենաթանկ արժեքներն են, որ ուժ են հաղորդում ինձ, ստիպում առավել պարտավորված զգալ: Երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցին այլևս չպետք է լքի հարազատ ծննդավայրը, պետք է պայման ու հնարավորություն ունենա՝ աշխատելու և սեփական ուժերով վերականգնելու հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքի դիմագիծը: Թե՛ խորհրդարանի և թե՛ քաղաքապետի ընտրություններն ապացուցեցին, որ Շիրակի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տասնյակ հազարավոր համակիրներ ունի: Սա պարտավորեցնում է առավել մեծ ջանքեր ներդնել՝ ի օգուտ քաղաքի զարգացման ու ժողովրդի բարեկեցության»,-իր խոսքում նշեց ԲՀԿ առաջնորդը:

Հանդիպմանը հաջորդեց այցելություն քաղաքի 7 վերք եկեղեցի. խորհրդանշական մոմավառություն և աղոթք առ Աստված՝ գյումրեցիներին փորձություններից պաշտպանելու և զորավիգ լինելու համար:

Բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան կազմակերպեց հերթական առաջնությունը, որտեղ մասնակիցները վիճարկեցին արդեն ավանդական դարձած Գագիկ Ծառուկյանի անվան 4-րդ գավաթը:
Մինչև մեկնարկը ներկաները շնորհավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ Բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ողջունելով ներկաներին, ՀԱՕԿ նախագահն ուրախությամբ փաստեց, որ տարեցտարի այս մրցաշարը դառնում է ավելի մասսայական ու դիտարժան:

Մինչ ժյուրին կորոշեր մրցաշարի բացարձակ հաղթողին, Դավիթ Բադինյանը հայկական «Դյուցազնագրքում» նոր ռեկորդ սահմանեց: ՀԱՕԿ նախագահը նրան պարգևատրեց 400 հազար դրամով:

Մրցաշարի հաղթողներն արժանացան խոշոր դրամական պարգևների, իսկ 2012թ.-ի մրցաշարի բացարձակ չեմպիոն դարձավ մինչև 80կգ քաշային Ռոման Մանուկյանը, ով ՀԱՕԿ նախագահից ստացավ 10 հազար դոլար պարգևավճար:

<< Սկիզբ < Նախորդ 71 72 73 74 75 76 Հաջորդ > Վերջ >>