Տարադրամ

Արխիվ


« Մարտ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Հատուկ հաղորդումներ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրոպական օլիմպիական կոմիտեների 45-րդ գլխավոր ասամբլեային: ՀԱՕԿ նախագահին Մինսկում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ջերմ ու բարեկամական առանձնազրույցի ընթացքում երկու երկների մարզական ոլորտի ղեկավարները քննարկել են Հայաստանի և Բելառուսի միջև մարզական կապերի խորացմանն  ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նաև Ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիայի նախագահ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահի հետ: Քննարկման առանցքում եղել է կողմնակալ մրցավարներին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Թատերական հրավառություն Հայաստանում. հոկտեմբերի 20-26-ը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ անցկացվելու է Երևանի Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը: Այն մեր երկիր է բերելու աշխարհահռչակ թատերախմբերի ու ժամանակակից համաշխարհային թատրոնի առանցքային դեմքերի: Փառատոնի առաջին պատվավոր հյուրը շեքսպիրյան գործերի աշխարհահռչակ բեմադրիչ, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուան է: Հեղինակավոր գործչին Հայաստանում առաջինը ընդունել է Գագիկ Ծառուկյանը:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը տոնել է հիմնադրման 53-րդ տարեդարձը: Տոնն Աբովյանի քաղաքային մարզադաշտում է համախմբել հազարավոր բնակիչների: Նրանց միացել են նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Մի քանի ժամ շարունակվող տոնական միջոցառման ընթացքում անցկացվել է խոշոր վիճակահանություն: Խաղարկությանը մասնակցող հարյուրավոր բնակիչներ Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանի կողմից կենցաղային արժեքավոր նվերներ են ստացել:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ  այսօր քաղաքամայր Երևանում վեր է խոյացել Արարատ 73-ի փառահեղ հաղթանակները խորհրդանշող հուշարձանը: Արձանի բացման հանդիսավոր արարողության օրը պատահական չի ընտրվել. ուղիղ 43- տարի առաջ այս օրն էր  Արարատը  դարձել խորհրդային միության գավաթակիր ՝ կերտելով հայկական ֆուտբոլի փառահեղ էջը:

 

Հայաստանից մինչև Արցախ. Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հազարավոր արցախցիների մասնակցությամբ անցկացվել է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: Միջոցառումը ֆինանսավորել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Փառատոնի նպատակն է պահպանել հայ ազգային երգն ու պարը և ճանաչելի դարձնել սերունդներին: «Վերածննդի» հրապարակում ժամեր շարունակ ելույթ են ունեցել լավագույն ազգագրական խմբերը, որոնք իրենց կատարումներով,  թատերականացված ծիսական դրվագներով ներկայացրել են Հայաստանի ու Արցախի տարբեր շրջանների երգն ու պարը: