Տարադրամ

Արխիվ


« Ապրիլ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Հատուկ հաղորդումներ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ շատ շուտով քաղաքամայր Երևանը կզարդարի նաև հայկական սպորտի կենդանի լեգենդ օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանը: 3 մետր 20 սանտիմետր բարձրություն ունեցող արձանը կտեղադրվի հենց Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում:

Այսօր մեկնարկում է Հայաստան Համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որը կանցկացվի՝  Իմ Արցախը խորագրի ներքո: Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին,  Արցախի բազմազավակ ընտանիքների համար տների կառուցմանը:  Հեռուստամարաթոնը կմեկնարկի Երեւանի ժամանակով  22-ին եւ կհեռարձակվի 12-ժամյա ուղիղ եթերում: Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որ այդ կապակցությամբ Գագիկ Ծառուկյանը խոշոր չափի գումար է նվիրաբերելու հիմնադրամին: Ծառուկյանը  նաեւ Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին  կոչ է արել միանալ դրամահավաքին եւ  Արցախի համար կատարել գոնե նվազագույնը, որ կարող ենք և պարտավոր ենք անել յուրաքանչյուրս:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Խուլերի մշակույթի և սպորտի մարզապալատում կայացել է հայկական բազկամարտի հիմնադիր ու երախտավոր Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ավանդական մրցաշարը, որին մասնակցել է ավելի քան 500 մարզիկ:  Մրցաշարին անձամբ ներկա է եղել նաև  ՀԱՕ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով այս մարզաձևում լուրջ հաջողություններ է գրանցել՝  դառնալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: