Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Հատուկ հաղորդումներ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանձինս նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն մեր հենակետային մարզաձևերը, այլև այն բոլոր սպորտաձևերը, որտեղ հեռանկարներ կան Հայաստանի համար հաղթական նվաճումներ ապահովելու համար:  Այս օրերին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով  Հայաստանում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելը, ով հայրենական սպորտի ղեկավարների հետ քննարկել է  Հայաստանում հոկեյի զարգացման մի շարք ծրագրեր:

Շարունակական աջակցություն մեր երկրի հեռավոր ու մոտ բնակավայրերին. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ընդառաջ գնալով վանաձորցիների խնդրանքին, քաղաքի մաքրման և աղբահեռացման աշխատանքների համար ժամանակակից սարքավորումներով գյուղտեխնիկա է նվիրաբերել: Հիմնադրամը, Գագիկ Ծառուկյանի որոշմամբ, նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վանաձորում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Մանրամասները՝ ներկայացվող  տեսանյութում:

Աշխարհի 6 երկրներից  ժամանած ավելի քան 40 երիտասարդների մասնակցությամբ հուլիսի 4-ից Հայաստանում մեկնարկել է «Խոստումնալից երիտասարդություն» խորագիրը կրող միջմշակութային մեծամասշտաբ նախագիծը: Այն Եվրամիության հետ համատեղ նախաձեռնել է հոլանդական «Լուսավոր ապագա» կազմակերպությունը: Աջակիցը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է:  Ծրագրի նպատակն է ճանաչելի դարձնել Հայաստանն աշխարհին և հնարավորություն ընձեռել ծանոթանալու մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը: Նախագծի մասնակիցների հետ հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Տարիների երկարատև սպասումից հետո սահմանամերձ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ բացվելէ  լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց: Միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող  լողավազանից բացի անհրաժեշտ գույքով համալրված մարզաբազայում ապահովված են ոչ միայն մարզիկների մարզումային պայմանները, այնպես էլ կեցության, սննդի և բուժման հարցերը: Մարզադպրոցում մարզվելու հնարավորություն կունենան ոչ միայն մարզիկները, այլև դպրոցի աշակերտները: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մարզաշխարհի ներկայացուցիչների ուղեկցությամբ:

<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>