Տարադրամ

Արխիվ


« Փետրվար 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          
Հատուկ հաղորդումներ

Իտալական լեգենդար Գուչչի նորաձևության տան հիմնադիր Գուչչիո Գուչչիի թոռը՝  Ուբերտո Գուչին տիկնոջ հետ եռօրյա այցով Հայաստանում է: Նա «Մուլտի Գրուպե կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հյուրն է: Այցելության նպատակը Գուչչի աշխարհահռչակ ընտանիքի և «Մուլտի Գրուպե կոնցեռնի միջև գործակցություն սկսելն է: Առաջին քայլերը Երևանի «Արարատե կոնյակի, գինու, օղու կոմբինատից են սկսվելու: Նախ բանակցություններ, ապա նաև  հուշագրի ստորագրում. կողմերը  համատեղ բրենդ  ստեղծելու որոշում են կայացրել: Կոմբինատի հետ գործակցության շնորհիվ կթողարկվեն անվանական կոնյակներ, որոնք, ըստ նախնական որոշման, կունենան «Գուչչի Նոյե անվանումը:

Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով,-ասված է Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ: