Տարադրամ

Արխիվ


« Հունվար 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Հատուկ հաղորդումներ

Գագիկ Ծառուկյանը ճանապարհել է Օլիմպիական խաղերի մասնակից մեր մարզիկներին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունել է Թբիլիսիում կայացած մինչև 18 տարեկան աղջիկների   Բասկետբոլի Եվրոպայի C Դիվիզիոնի առաջնության հաղթող Հայաստանի հավաքականի անդամներին: Բասկետբոլիստների հետ զրույցում ՀԱՕԿ նախագահը նշել է, որ այս հաղթանակը ևս մեկ անգամ  ապացույցն է այն բանի, որ Հայաստանը կարող է հաջողությունների հասնել նաև խաղային մարզաձևերում: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում մեր ընտրանին մեկը մյուսի հետևից խոշոր հաշիվներով հաղթելով իր մրցակիցներին, դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը տոնել է բեմական գործունեության 50-ամյակը: Հոբելյանական երեկոն անցկացվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Միջոցառմանն, ի թիվս բազմաթիվ հյուրերի, ներկա է գտնվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոզա Ծառուկյանը: Շնորհավորելով մեծանուն  արտիստին նշանակալից տոնի կապակցությամբ՝ նա նշել է, որ մեր ազգի երախտավորները, անկախ նրանից, թե որ ոլորտն են ներկայացնում, պետք է գնահատվեն ու մեծարվեն կենդանության օրոք: Ռոզա Ծառուկյանը հայտարարել է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը շարունակելու է առանձնահատուկ ուշադրություն դարձնել մշակույթին ու արվեստի գործիչներին:

Եվրոպական հայտնի «Սե Ցե Սե  դիզայն» ընկերությունների խմբի սեփականատեր Ալեքսանդր Բոյցը կրկին Հայաստանում է: Կոշիկ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, խոսվել է վերջին ամիսներին կատարած աշխատանքի ու գրանցած արդյունքների մասին: Գագիկ Ծառուկյանը հայ գործարարներին հայտնել է, որ անձամբ է վերահսկում կատարվող ամբողջ աշխատանքի ընթացքը: Նրա տեղեկացմամբ՝ վերջերս Եվրոպա ուղարկված հայկական կոշիկի առաջին խմբաքանակն արտասահմանյան  խոշոր ընկերություններ մոտ լուրջ հետաքրքություն է առաջացրել: «Կան բոլոր նախադրյալները  ամսիներ առաջ  ծնված նախաձեռնությունը միչև վերջ կյանքի կոչելու համար»,-ասել է նա: 

Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում չեմպիոնական տիտղոս նվաճած հայ բասկետբոլիստներին այսօր ընդունել է  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայրենական սպորտի ղեկավարը հայ բասկետբոլիստների հետ շրջել է օլիմպիական ավանում:   Բասկետբոլիստներին հատկապես դուր է եկել բասկետբոլի մարզադահլիճը, որտեղ նրանք  շատ շուտով կարող են անցկացնել իրենց մարզումները: