Տարադրամ

Արխիվ


« Հունվար 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Հատուկ հաղորդումներ

Ավանդույթի համաձայն Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը իսկական տոնի է վերածել գիտելիքի օրը: Երեկ վաղ առավոտից բոլոր սահամանամերձ եւ սահմանապահ գյուղերի երեխաները ստացել են բարեգործական հիմնադրամի պատրաստած անակնկալը՝ պայուսակ եւ գրենական պիտույքներ: Լինելով սահմանապահ գյուղ, լինելով կրակոցների տակ, մեզ համար հաճելի է լինել գնահատված,- ասել են հայրենիքի դարպասները պաշտպանող գյուղացիները, հավելելով՝  կյանք նոր փուլ մուտք գործող դպրոցականներին հիասթափեցնել չի կարելի: Ուսուցիչներն ու ծնողները շեշտել են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի նախաձեռնության կարեւորությունը փոքրիկների համար: Նրանց գնահատմամբ՝ այն խրախուսական քայլ է, որպեսզի դպրոցականներն ավելի հետաքրքրությամբ լցվեն գիտության նկատմամբ: 

 

Հայաստանն այս գիշեր դիմավորել է մեր երկրին  փառք ու պատիվ բերած մեր օլիմպիական հերոսներին:  Զվարթնոց օդանավակայնում պարզապես ասեղ գցելու տեղ չի եղել, հազարավոր մարզասերներ  եկել էին դիմավորելու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյնին և Գոռ Մինասյանին:  Մեր մարզիկներին դիմավորելու էին եկել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հայ առաքելական եկեղեցին նշել է  Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը  կամ Խաղողօրհնեքը: Այն Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ինչպես հանրապետության բոլոր եկեղեցիներում, Այնպես էլ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում վաղ առավոտից տրվել է Սուրբ պատարագ, որին ի թիվս հազարավոր հավատացյալների, ներկա են եղել նաև Ծառուկյանների ընտանիքի անդամները: Ավանդույթի համաձայն, կատարվել է խաղողի օրհնություն, օրհված խաղողը բաժանվել է հավատավոր ժողովրդին:

Բրազիլիայում շարունակվում են 31-րդ ամառային օլիմպիական խաղերը: Քառամյակի կարևորագույն մարզական խաղերում հայ մարզիկներին աջակցելու համար  Ռիոյում  են գտնվում նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյան բ/ հ շնորհիվ Վանա կատու պիեսը ներկայացվել է սահմանապահ զորամասերում