Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Հատուկ հաղորդումներ

Գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ ԲՀԿ-ն ՙԳագիկ Ծառուկյան՚ հիմնադրամի միջոցով աջակցում է գյուղացիներին։ Դրա հետ մեկտեղ համայնքներում ԱԺ ԲՀԿ պատգամավորները հանդիպում են գուղացիների հետ։ Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Տավուշի մարզում։

Օր օրի ահագնացող արտագաղթը մեր երկրի համար շարունակում է լրջագույն սպառնալիք մնալ: Ինչու են մարդիկ ամեն գնով ուզում հեռանալ հայրենի երկրից և օրվա հացը օտար ափերում վաստակել, ովքեր են խնդրի գլխավոր պատասխանատուները, և  ինչու  սայլը երբեք տեղից չի շարժվում: Պարզվում է սեփական մեղքն այլոց վրա բարդելը շատ ավելի հեշտ է, քան այն արժանապատվորեն ընդունելն ու գիտակցելը:

Համակողմանի աջակցություն խաղողի բերք մշակող բոլոր գյուղացիներին. Ավանդույթի համաձայն  յուրաքանչյուր տարի գարնանամուտին ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է մեր երկրի տարբեր մարզերի խաղողագործներին, լսում նրանց խնդիրներն ու աջակցելու պատաստակամություն հայտնում: Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում հերթական անգամ Արարատի մարզի գյուղացիներն են:

Հավատացեք սեփական ուժերին ու ամեն ինչ հնարավոր կդառնա: Սա ԲՀԿ առաջնորդի կոչն ու հորդորն է երիտասարդներին:ՙԵրիտասարդական քաղաքապետարան՚ հասարակական կառույցի անդամների խնդրանքին ընդառաջելով Գաgիկ Ծառուկյանը հանդիպել է կառույցի ներկայացուցիչների հետ:

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է ավանդական հանդիպումների շարքը մեր երկրի տարբեր մարզերի գյուղացիների հետ: Ուշադրության կենտրոնում հերթական անգամ Արմավիրի մարզի բնակիչներն են եղել: Գագիկ Ծառուկյանը լսել է նրանց բոլորի խնդիրները, դրանցից շատերին լուծում տվել հենց տեղում: